Հասարակություն

Տեղի է ունեցել Երևանի նոր վերանորոգված էներգաարդյունավետ թիվ 47 մանկապարտեզի բացումը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Տեղի է ունեցել Երևանի նոր վերանորոգված էներգաարդյունավետ թիվ 47 մանկապարտեզի բացումը։

ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության էջն այս կապակցությամբ գրում է. «ԵՄ-ն ուրախ է երեխաներին և նրանց ուսուցիչներին ողջունել Երևանի նոր վերանորոգված էներգաարդյունավետ թիվ 47 մանկապարտեզում:

Որպես Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ամենամեծ ներդրող՝ Եվրոպական միությունն ուրախ է նպաստել երեխաների համար ավելի անվտանգ, ներառական և առողջ միջավայրի ստեղծմանը` միաժամանակ օգնելով Հայաստանին օգտագործել ավելի քիչ էներգիա և ֆինանսական ռեսուրսներ: Էներգաարդյունավետությունը ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ բնապահպանական նպատակների կարևոր հենասյունն է, և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ու Թիմ Եվրոպայի այլ գործընկերների հետ մենք կարող ենք հասնել սահմանված նպատակներին՝ ի շահ Հայաստանի բնակչության»:

Հետևեք մեզ Telegram-ում։