Հասարակություն

Շիրակի մարզի Բասեն գյուղի մանկապարտեզի համար կառուցվել է արևային ֆոտովոլտային կայան

Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրում բացվել է Բասենի մանկապարտեզի արևային ֆոտովոլտային կայանը: Տեղակացնում են Ախուրյանի համայնքապետարանից։

Կայանը ձեռք է բերվել «Բասենի մանկապարտեզի էներգաարդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրերի շրջանակում Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած աջակցությամբ և Ախուրյանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ:

Հետևեք մեզ Telegram-ում։