Հասարակություն

Գերմանիան ճանաչել ու դատապարտել է Սինջարի եզդիների ցեղասպանությունը

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը միացավ հանուն պատմական արդարության վերականգնման պայքարին՝ ճանաչելով ու դատապարտելով 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանությունը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կատարած քայլը քաղաքական կարևորագույն նշանակություն կունենա եզդիների ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման առ այսօր ծավալվող գործընթացում։

Այո՛, բանաձևի ընդունումը պատմական իրադարձություն է, որը հավաստումը եղավ այն իրողության, որ Գերմանիան եզդի ժողովրդի կողքին է և միանում է միջազգային հանցագործության` ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու կանխարգելման համար ծավալվող պայքարին։

Այս ամենը եզդի ժողովրդի հաջողությունն ու հաղթանակն է։ Եվ թող շարունակական լինեն մեր ժողովրդի հաղթանակները։ Կեցցե՛ Գերմանիան, կեցցե՛ պատմական արդարությունը, ի գո՛րծ՝ հանուն եզդի ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների»։

Հետևեք մեզ Telegram-ում։