Հասարակություն

Զորանոցի հրդեհի հետևանքով վիրավորված զինվորներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել Գեղարքունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած հրդեհից փրկված 3 զինծառայողի առողջական վիճակից. «Երեք վիրավոր ունենք այրվածքաբանության կենտրոնում, 2-ը վերակենդանացման բաժանմունքում են, մեկի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքային պացիենտ է»։

Հիշեցնենք, որ հրդեհ է բռնկվել ՊՆ N զորամասում. զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը գնահատվում է ծանր:

Հետևեք մեզ Telegram-ում։