Հասարակություն

ՃՏՊ Սարալանջի փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 16-ին, ժամը 18։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի 73 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Գ. Ս․, ծնված 1985 թ․) և «BMW 316» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «BMW 316» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ա․ Ս․, ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Հետևեք մեզ Telegram-ում։