Հասարակություն

Ռումբի ահազանգ՝ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում․ քաղաքացիները տարհանվել են

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ինչպես նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սահմանազատել են Երևանում հայտնի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ահազանգ է ստացվել, որ նշված առևտրի կենտրոնում ռումբ է դրված։ Քաղաքացիները տարհանվել են։