Հասարակություն

Էրեբունի համայնքում նոր բանտ կկառուցվի

ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ 2023 թվականի բյուջեով ահռելի գումարներ են նախատեսված բանտային նոր պայմանների ապահովման համար։ 

Նրա խոսքով, առաջիկայում մրցույթ կհայտարարվի, Էրեբունի համայնքում նոր բանտ կսկսեն կառուցել․ «Նաև այլ քրեակատարողական հիմնարկներում նախատեսվում է 1 մլրդ դրամից ավելի վերանորոգման և կահավորման աշխատանքներ իրականացնել, բանտախցերը ևս վերանորոգվելու են։ Տարիների ընթացքում հավաքված խնդիրներ են, միանգամից արդյունք տալը դժվար է, բայց գործընթացները դեպի առողջացման են տանում»։

Մինասյանը նաև ասել է, թե նախարարության թիմն այս պահին կանանց քրեակատարողական հիմնարկում աշխատում է ՄԻՊ-ի վերհանած խնդիրների առնչությամբ։