Հասարակություն

Իսլանդական կազմակերպությունը կաջակցի պատերազմի հետևանքով ամպուտացված անձանց պրոթեզների օգտագործման խնդիրների լուծմանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ իսլանդական Össur կազմակերպության Հայաստանում գտնվող ներկայացուցիչներն այցելել են «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում և վերականգնողական ծառայություններ ստացող զինծառայողներին։ Այցի նպատակն է աջակցել 2020թ․ պատերազմի հետևանքով ամպուտացված անձանց պրոթեզների օգտագործմանն առնչվող խնդիրների լուծմանը։

Նախարարությունը կշարունակի իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հայրենիքի պաշտպանության համար առողջությունը վտանգած և հաշմանդամություն ձեռք բերած անձանց պրոթեզների լիարժեք օգտագործման ուղղությամբ՝ վերջիններիս շարունակելով տրամադրել կարիքին համապատասխան ծառայություններ։