Հասարակություն

Մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում,  հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: