Հասարակություն

«Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենը մասնակցել է«Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին

2022 թվականի նոյեմբերի 21-ին «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկա է գտնվել «Armenian Business Corner» նախագծի շնորհանդեսին: Նախաձեռնությունը նպատակ ունի ԱՄՆ-ում առաջմղել հայկական արտադրանքը, ինչը, որպես արդյունք, կարող է էապես նպաստել հայկական ձեռնարկություններում նոր ներդրումների ներգրավմանը:

Նախագծի հիմնադիր Միքայել Հայրապետյանը, ով նաև ԱՄՆ-ում «Էնթերփրայզ Արմենիայի» ներկայացուցիչն է, ներկայացրել է նախագծի նպատակներն ու առաքելությունը: Տարբեր ոլորտների հայ արտադրողներ և ծառայություն մատուցողներ «Հայկական բիզնես անկյունի» իրենց տաղավարում կներկայացնեն իրենց առաջարկը ԱՄՆ շուկային:

Միջոցառմանը «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրենը հանդես է եկել ելույթով և ողջունել նմանատիպ նախաձեռնությունները՝ հաշվի առնելով դրանց դերակատարումը հայկական գործարար միջավայրի խթանման և Հայաստանի տնտեսության մեջ նոր ներդրումներիի ներգրավման հարցում: