Հասարակություն

Նոր Հաճնի կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 20։39-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Չ․-ի (ծնված 1986 թ.) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք: