Հասարակություն

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա 7 հազար դրամով

Նվազագույն աշխատավարձը հաջորդ տարվանից կբարձրանա 7 հազար դրամով։ Խորհրդարանն այսօր քննարկեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքի նախագիծը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը տեղեկացրեց, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ, իսկ դրանից ցածր վարձատրելն օրենքի խախտում կլինի։