Հասարակություն

Քոլեջների, ուսումնարանների մասնագետներն ատեստավորման հնարավորություն կունենան

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի մասնագետները ևս հնարավորություն կունենան ատեստավորման և տարակարգերի միջոցով հավելավճարներ ստանալ։ 

«Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս, Անդրեասյանը հայտարարել է, թե այդ ոլորտում, ի տարբերություն հանրակրթության այլ ճյուղերի, վարձատրության առումով իրավիճակը վատթար է։