Հասարակություն

Հայաստանը Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի պատվավոր երկիրն է

Նոյեմբերի 18-20-ը Սալոնիկում կկայանա Philoxenia-Hotelia 37-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը հանդես կգա որպես տարվա պատվավոր երկիր, իսկ պատվավոր քաղաք կներկայացվի Հերակլիոնը։

Ինչպես հայտնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը, ցուցահանդեսին կընդգրկվի 18 երկրներից 335 մասնակից, որի ընթացքում պլանավորված են 3500 աշխատանքային հանդիպումներ։

Ինչպես իր խոսքում նշել է Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դագազյանը՝ «‎Պատմական օր է. Հայաստանը հաստատակամորեն վերադառնում է Սալոնիկ, և Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին երկկողմ հարաբերությունների համատեքստում ունի ուղենշային նշանակություն»: