Հասարակություն

ՔԿ-ն հերքում է Պեմզաշենի սպանության գործով երրորդ կասկածյալի մասին լուրերը

Radar Armenia-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Պեմզաշենում կատարված սպանությունից։ Մասնավորապես, ՔԿ-ից հերքեցին լուրերը, որ այս գործով կա երրորդ կասկածյալ։ Ըստ ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի՝ ձերբակալվածները երկուսն են։

Միաժամանակ, ՔԿ-ից հաստատեցին տեղեկությունները, որ ոճրագործները Պեմզաշենում սպանված ընտանիքի 12-ամյա աղջնակի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ են կատարել: Վարդան Թադևոսյանը նաև հայտնեց, որ երեխաների մոր նկատմամբ նման գործողություններ չեն կատարվել: