Հասարակություն

Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 17-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, 17-18-ը հնարավոր է նաև ամպրոպ: Հոկտեմբերի 17-ի և 21-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, 18-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 18-ի գիշերը, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: