Հասարակություն

Երևանի բնակիչը Վարդենիսից ոչխարներ է գողացել

Սեպտեմբերի 24-ի առավոտյան 1-02 ծառայություն էր զանգել Սոթք գյուղի մի բնակիչ. նա նկատել էր, որ իրենց գոմի ոչխարներից 8-ը չկան:

Գյուղ էր մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Վարդենիսի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստացած տեղեկությունն իրացրին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների հետ:

Սեպտեմբերի 25-ի երեկոյան Երևանում հայտնաբերվեց, գողությունը կատարելու կասկածի հիմքով ձերբակալվեց և իր վարած «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ, Վարդենիսի բաժին տեղափոխվեց Նոր Խարբերդում հաշվառված և մայրաքաղաքում բնակվող 31-ամյա մի տղամարդ:

Հանցագործության միջոց մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդը` Վարդենիսի քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք:

Գողացված ոչխարներից 6-ը հայտնաբերվել և վերադարձվել են տիրոջը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: