Հասարակություն

ՆԶՊ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրակրթության նոր չափորոշչով նզպ առարկայից պարտադիր է դառնում գործնական բաղադրիչը՝ ճամբարը։

Այս տարի Տավուշի մարզում այն փորձարկվել է 11-րդ դասարանցիների համար։

Մյուս ուսումնական տարվանից ճամբարը գործելու է բոլոր 11-րդ դասարանցիների համար»։