Հասարակություն

Fly Arna-ն մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան չվերթները

Այսօրվանից մեկնարկում են Fly Arna ավիաընկերության՝ Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Սոչի-Երևան չվերթները։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։

Երևան-Մոսկվա-Երևան երթուղով չվերթերն էլ կիրականացվեն շաբաթական 14 չվերթ հաճախականությամբ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան։

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել էր սեպտեմբերի 23-ից չորրորդ կանոնավոր չվերթի մեկնարկի մասին։