Հասարակություն

Ստանիսլավ Զասը Վայոց ձորում դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը

Սեպտեմբերի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքի շրջանակներում այցելել է Վայոց ձորի մարզի սահմանային գոտի։ Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Ստանիսլավ Զասը հանդիպել է շփման գծում տեղակայված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարների, տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև դիտել է գնդակոծության ենթարկված վայրերը, զրուցել մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների հետ:

ՀԱՊԿ առաքելությունը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: