Հասարակություն

Արարատի ճանապարհին վթարի հետևանքով 1 տարեկան երեխա է մահացել

Սեպտեմբերի 20-ին, ժամը 09.15-ի սահմաններում, ՈԿՖ բանավան-Արարատ ճանապարհին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային. «Ֆորդ Տրանզիտի» 1-ամյա ուղևոր Ալեքս Շահբանդարյանը մահացել է, իսկ 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Կատարվում է նախաքննություն։