Հասարակություն

ՀԱՊԿ առաքելությունը Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան

ՀԱՊԿ առաքելությունը գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ ժամանել է Հայաստան՝ ուսումնասիրելու սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարելով նախապատրաստել այցելության ծրագիրը։

Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին հանձնարարվել է ապահովել հյուրի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության: