Հասարակություն

Դանակահարված երիտասարդը մեկ ամիս անց հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 20-ին, ժամը 20.50-ին, «Կապան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային մակերեսի կտրած-ծակած, թափանցող վերք՝ թոքի վնասումով, պնևմոթորաքս» ախտորոշմամբ տեղափոխվել է 32-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել էին, որ Կապան քաղաքի երաժշտական դպրոցի հարակից զբոսայգում անձնական հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել էր հասակակից համաքաղաքացին:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Բացատրական աշխատանքի արդյունքում Կապան քաղաքի 32-ամյա բնակիչը ներկայացել էր բաժին: Նա ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էր:

Դանակահարված երիտասարդը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Սեպտեմբերի 19-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ օգոստոսի 21-ին բուժօգնության տեղափոխված 32-ամյա Սուրեն Ո.-ն մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է: