Հասարակություն

Սյունիքում մոտ 17 հա ցորենի հնձած արտ է այրվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 20։58-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։44-ին, մարվել՝ 22։53-ին: Այրվել է մոտ 17 հա ցորենի հնձած արտ։