Հասարակություն

Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. Սևակ Միքայելյան

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել.
 
«Սիրելի′ ուսանողներ, հարգելի′ համաքաղաքացիներ,
 
Ինչպես խոստացել էի, Հրազդան-Երևան երթուղու խնդիրը վերջնականապես կարգավորվել է. «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի` նոր մեքենաների խմբաքանակն արդեն Հրազդանում է:
 
Ընկերության տասնհինգ մեքենա կանոնավոր կերպով կիրականացնի Հրազդան-Երևան երթուղու սպասարկումը:
Նոր երթուղին կգործի սեպտեմբերի 19-ից` ժամը 06:40-ից, Հրազդան համայնքի Միկրոշրջան թաղամասից, վերջնակետը` Շրջանային (Մետրո Երիտասարդական)։
 
Երևան քաղաքից վերջին հետադարձը կլինի նույն ուղեգծով` ժամը 21:00-ին։
 
Ուղեվարձի արժեքը կկազմի 700 դրամ»: