Հասարակություն

Կառավարությունը սահմանամերձ համայնքներին աջակցություն տրամադրելու որոշում է ընդունել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2022 թվականի ծրագիրը ՀՀ ազգային ժողով ներկայացնելու մասին» որոշում՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2023 թվականի ծրագիրը հաստատելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

Ըստ հիմնավորման՝ աջակցություն ստացող սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի աջակցության համար պահանջվում է 973,673 հազ․ դրամ։ Ըստ այդմ, նախատեսվում է սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների տրամադրում: