Տիգրան Հակոբյանն ընտրվեց ՀՌՀ անդամ: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 66, դեմ 0:
ՀՌՀ անդամի պաշտոնում Տիգրան Հակոբյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը:
Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում երդմամբ ստանձնեց իր պարտականությունները։