Հասարակություն

Արբեջանական ԶՈւ-ն Սոթքում թիրախավորել է լրագրողների խմբին

Արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։

Նա հայտնում է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև Հանրային հեռուստաընկերության, Արմենպրեսի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։