Հասարակություն

«Սոթքում լրագրողների կանխամտածված գնդակոծությունը բացարձակապես անընդունելի է»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Թվիթերի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սոթքում Ադրբեջանի կողմից  լրագրողների թիրախավորմանը։ 

«Սոթքում իրենց մասնագիտական պարտականությունները կատարող օտարերկրյա և տեղացի լրագրողների կանխամտածված գնդակոծությունը բացարձակապես անընդունելի է»․- գրել է Հունանյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացրել է Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։