Հասարակություն

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում՝ դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Վարորդը՝ 64-ամյա Զորիկ Բաբայանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն։