Հասարակություն

Դեղորայքի հավաքագրման անհրաժեշտությունը չկա. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Մշտապես գնահատելով մեր քաղաքացիների կամավորական նախաձեռնությունները և աջակցությունները տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով և այս պահին դրանց հավաքագրման անհրաժեշտությունը չկա»։