Հասարակություն

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարքի հետ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանն աշխատանքային այցով գտնվում են Իսրայելում։

«Աշխատանքային այցով գտնվում եմ Թել Ավիվում, որի շրջանակներում հանդիպումներ եմ ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի և Իսրայելում Հայաստանի պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանի հետ»,- տեղեկացրել է Անահիտ Ավանեսյանը։

Հիշեցնենք՝ Ավանեսյանն ու Նանուշյանը սեպտեմբերի 11-14-ը կմասնակցեն Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի կոմիտեի 72-րդ նիստին։