Հասարակություն

Սյունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով զինծառայող է մահացել

Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիի ավտոմեքենան և ՀՀ ՊՆ  համարանիշներով КамАЗ-ը: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ: