Հասարակություն

Գորիսում սպանության կասկածանքով կա ձերբակալված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, ապրիլի 12-ին բացատրական աշխատանքների արդյունքում Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն ինքնակամ ներկայացել է Գորիս քաղաքի բնակիչ 32-ամյա Հարություն Սինանյանը: Վերջինս սպանության կասկածանքով ձերբակալվել է։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին կրակոցեր են հնչել Սյունիքի մարզում։ Սպանվել էր Գորիս քաղաքի բնակիչ 56-ամյա Գուրգեն Խաչատրյանը։ Դեպքի վայրում հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 3 հատ կրակված պարկուճներ, դանակ և արնանման հետքեր։  Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են դատաձգաբանական, դատակենսաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։