Հասարակություն

Կայացել է «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը

Կայացել է «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական-քաղաքական կուսակցության հիմնադիր համագումարը։ Այս մասին հայտնում են կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: 

Նաև հայտնում են, որ համագումարի մեկնարկին Տիգրան Արզաքանցյանը հայտնել է, որ իր շուրջ հավաքելով հայրենասեր հայորդիների ստեղծել է նախաձեռնող խումբ և անհրաժեշտ համարել՝ «Ուժը Հայրենյաց» հայրենասիրական կուսակցություն հիմնելու գործընթացը։

«Իմ՝ որպես հայորդու կենսագրությունն ու կատարած աշխատանքները, ինչպես գործարար այնպես էլ բարեգործության ոլորտներում, արդեն հայտնի են շատերին, որոնք հավատալով և վստահելով իմ ազնվությունը, հայրենասիրությանն ու հաջողված գործունեությանը հավաքվեցին իմ շուրջը և այսօր վստահ ու համարձակ անցկացնում ենք մեր հիմնադիր համագումարը։ Մեր գործունեությունը սկսելու ենք առաջնահերթ մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը վերաբերող գործերով»,- նշել է Տիգրան Արզաքանցյանը։