Հասարակություն

Հայ-վրացական փոխզիջումային լուծում՝ հայկական մածունի արտահանման հարցում

Ինչպես հայտնի է, «Մածուն» մակնշմամբ հայկական կաթնամթերքը Վրաստանի տարածքով արտահանելու հետ կապված խոչընդոտներ են առաջացել: Վրաստանը սկսել էր արգելել «մածուն» գրությամբ կաթնամթերքն արտահանել իր տարածքով՝ պատճառաբանելով, որ իրենց երկիրը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում և համարում է, որ այդ երկու անվանումները շփոթության աստիճան նման են:

Radar Armenia-ի տեղեկություններով՝ թեման արծարծվել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և Վրաստանի գործընկերոջ՝ Լևան Կակավայի վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Կառուցողական մթնոլորտում կայացած քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվել են խնդրին տալ փոխզիջումային լուծում: Մեր տվյալներով՝ «մածուն» բառը պարունակող մակնշմամբ հայկական կաթնամթերքի առաջին խմբաքանակը Վրաստանի տարածքով արդեն իսկ արտահանվել է դեպի Ռուսաստանի Դաշնություն: