Ֆոտոշարք

«Շուրիկի Նինան» կդառնա 75 տարեկան (ՖՈՏՈՇԱՐՔ)

Նատալյան ծնվել է 1947թ՝ Ռումինիայում, ծովային կապիտանի ընտանիքում։ Ապագա դերասանուհին իր մանկությունն անցկացրել է Մուրմանսկում, ապա՝ տեղափոխվել Մոսկվա։ 1965 թվականին ավարտել է Կրկեսային և էստրադային արվեստի դպրոցի ակրոբատիկայի բաժինը, իսկ 1971 թվականին՝ Շչուկինի անվան Մոսկվայի թատերական դպրոցը։

1965-67 թվականներին Վարլեյը աշխատել է կրկեսում՝ որպես լարախաղաց։ Իսկ 1966-ին՝ դեռ թատերական դպրոցն ավարտելուց առաջ, նա դարձավ համամիութենական ֆավորիտ՝ Լեոնիդ Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կինոկատակերգության մեջ խաղալով «գեղեցկուհի, մարզուհի և կոմերիտուհի» Նինայի դերը։

Վառլեյը նկարահանվել է նաև սովետական առաջին սարսափ ֆիլմում։ Նա «Վիյ» ֆիլմում մարմնավորել է Պանոչկային։ Ընդհանուր առմամբ, դերասանուհին նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում։