Ֆոտոշարք

Աշխարհի 10 լավագույն ֆուտբոլային մարզադաշտերը

Քանի ամբողջ աշխարհի սերը ֆուտբոլի նկատմամբ գնալով մեծանում է, ավելի մեծ և ավելի լավ մարզադաշտերի անհրաժեշտությունից ծնվում են այնպիսի հիշարժան կառույցներ, որոնցից շատերն արդեն համալրել են աշխարհի լավագույն մարզադաշտերի շարքը։

10. Ազադի մարզադաշտը Իրանում

Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի հայրենի մարզադաշտը բացվել է 1971 թվականին: Այն կարող է տեղավորել մոտ 78 հազար հանդիսականի:

9. Սան Սիրո - Իտալիա

Ինչպես անունն արդեն իսկ հուշում է, այս ֆուտբոլային գեղեցիկ մարզադաշտը գտնվում է Իտալիայի Միլան քաղաքում: Այն կարող է տեղավորել 80․000 հանդիսատեսի: «Սան Սիրոն»-ում տեղ է ունեցել 2002 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

8. Անֆիլդ - Միացյալ Թագավորություն

Այս մարզադաշտի տարողունակությունը այդքան էլ մեծ չէ՝ ընդամենը 54․074 հանդիսական։

7. Սանտիագո Բերնաբեու - Իսպանիա

Աշխարհի լավագույն մի շարք ֆուտբոլիստներ խաղացել են այստեղ և ընդգծել այս գեղեցիկ մարզադաշտի կարևորութունը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն Բեռնաբեուն համարում է իր տունը։

 

6. Ֆուտբոլային քաղաք - Հարավաֆրիկյան Հանրապետություն

Սկզբնական շրջանում Ազգային բանկի մարզադաշտ լինելով հայտնի Ֆուտբոլ Սիթին գտնվում է Յոհանեսբուրգում և կառուցվել է 2010 թվականի աշխարհի առաջնության համար:

5. Ացտեկա - Մեքսիկա

Հիմնական պատճառը, որ «Ացտեկա» մարզադաշտը գրավել է այս ցուցակի բարձր հորիզոնականներից մեկը, այն է, որ այնտեղ անցկացվել է Աշխարհի առաջնության երկու եզրափակիչ: Այն ունի 100․000 հանդիսատեսի տարողունակություն և կարևոր տեղ է զբաղեցնում մեքսիկական ֆուտբոլում։

4. Կամբ Նոու - Իսպանիա

«Կամպ Նոու» մարզադաշտը «Բարսելոնա» ակումբի տունն է։ Այստեղ խաղացել են աշխարհի լավագույն ֆուտբոլիստները և ֆուտբոլային ակումբները։

3. Հին Թրաֆֆորդ - Միացյալ Թագավորություն

Երազների թատրոն անունով հայտնի այս մարզադաշտը «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի տունն է: Երիտասարդ ֆուտբոլիստները միշտ հնարավորություն են փնտրում՝ խաղալու Old Trafford-ում:

2. Ալիանց Արենա - Գերմանիա

Եվրոպայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» տունը Գերմանիայի երրորդ ամենամեծ մարզադաշտն է և կարող է տեղավորել մինչև 70․000 հանդիսականի: Մարզադաշտը գիշերային լուսավորությամբ ապշեցուցիչ տեսք ունի։

1. Ուեմբլի ֆուտբոլային մարզադաշտ - Միացյալ Թագավորություն

Ուեմբլին առաջին հորիզոնականում իր տեղը վաստակում է իր չափերի շնորհիվ: Այն Եվրոպայի երկրորդ ամենախոշոր մարզադաշտն է՝ 90․000 հանդիսականի տարողունակությամբ։