Մշակույթ

Քարդաշյանը խոստովանել է բաժանվելու իրական պատճառները

Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Vogue-ին տված հարցազրույցում ասել է ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը։

Աստղերն ամուսնացել են 2014 թվականին և ունեն չորս երեխա։ «Տարիներ շարունակ ես մտածում էի ուրիշի երջանկության մասին։ Եվ վերջին երկու տարում ես որոշեցի, որ պետք է իմ մասին հոգ տանեմ։ Եվ ես ինձ լավ եմ զգում: Այո, դա հանգեցրեց փոփոխությունների և ամուսնալուծության, բայց կարևոր է անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ, երբ խոսքը վերաբերում է երջանկությանը: Ես ինքս եմ ընտրություն կատարել»,- խոստովանել է Քիմը:

41-ամյա Քարդաշյանը պատմել է, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ «Ես լավ կսնվեմ: Կզբաղվեմ սպորտով: Կզվարճանամ, ավելի շատ ժամանակ կանցկացնեմ երեխաների և սիրելիների հետ: Հեռախոսը մի կողմ կդնեմ»,- ասել է նա։

Քիմ Քարդաշյանն այժմ հանդիպում է կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։ Քանյե Ուեսթը հարաբերություններ է սկսել դերասանուհի Ջուլիա Ֆոքսի հետ: