Մամուլ

Հաջորդը Հակակոռուպցիոն դատարանի հե՞րթն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատական համակարգում խոսակցություններ են եղել, որ «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացից հետո հաջորդ հերթը պետք է լինի հակակոռուպցիոն դատարանը, քանի որ նա ևս ընտրված արտակարգ դատարան է, որի նպատակը մեկն է՝ մեղադրական դատավճիռներ կայացնել:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Եվրոպական միջազգային կառույցներն են քաղաքական իշխանությանը հասկացրել, թե ստեղծված դատարանն իր նպատակին չի ծառայում, ուստի դատական համակարգում արագացնում են «կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելու գործընթացը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դատական համակարգը և իրավապահ համակարգը քննարկել են մինչդատական վարույթով դատարանի գործունեությունը և եկել այն համոզման, որ անհրաժեշտ է փակել վերջերս ձևավորված դատարանը»: