Մամուլ

Արցախի Մարտունու զինվորական հոսպիտալը փակվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի զինվորական հոսպիտալն օրերս փակվել է, անձնակազմին բացատրություններ չեն տրվել պատճառների մասին, ասվել է, որ այդպես են նպատակահարմար գտնում։ Հիշեցնենք, որ հոսպիտալը ստեղծվել էր արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին։ Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը չցանկացավ մանրամասներ հայտնել՝ ուղղորդելով ՊԲ լրատվականի կողմը։ «Դա մեզ հետ կապ չունի, Պաշտպանության բանակին դիմեք, մենք նման տեղեկություն հայտնելու իրավունք չունենք»,- ասաց Ավանեսյանը։

Արցախի ՊԲ լրատվականից չպատասխանեցին մեր զանգերին»։