«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես երևում է, Երևանի ավագանու ընտրությունները, որոնք նախատեսվում են 2023 թվականի աշնանը (եթե, իհարկե, իշխանությունները չորոշեն արտահերթ կազմակերպել), բավականին մրցակցային են լինելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու որոշում ունի նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԼՀԿ ցուցակը գլխավորելու է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: