ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել է նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իրանից սարսափելի լուրեր ենք իմանում, այդ թվում՝ իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում կառավարությանը։
Կիսելով վիշտը՝ մենք Ձեզ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում»,– X–ի իր էջում գրել է Արարատ Միրզոյանը: