ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ իրականացված մահափորձին։
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ հարձակումից։ Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում։
Բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ։ Կարեկցանք եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա մերձավորներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին»,– գրել է նա X-ի իր էջում: