Քաղաքական

Գնել Սանոսյանը կարևորել է ԱՄԷ-ի հետ հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։ 

Նախարարը ողջունել է դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր է գնահատել հայ-էմիրաթական հարաբերությունների առկա մակարդակը և այն խորացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում առկա համագործակցության վերաբերյալ հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել էներգետիկ, վերականգնվող էներգիայի, թափոնների վերամշակման, շինարարության ոլորտներին։ Նախարարը կարևորել է հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ նախանշվել են փոխգործակցության նոր ուղղություններ։