Քաղաքական

Նախագահական համալիրում Նիկոլ Փաշինյանին դիմավորել է Մևլութ Չավուշօղլուն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը:
 
Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ: