Քաղաքական

Արմեն Գրիգորյանը պանելային քննարկում է ունենալու Հիքմեթ Հաջիևի հետ

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ մասնակցելու է «GLOBSEC 2023 Bratislava Forum»-ին, որի շրջանակներում նաև պանելային քննարկում է ունենալու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Սլովակիա, ապա՝ Մոլդովա։ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ից հունիսի 1-ը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Բրատիսլավայում, իսկ հունիսի 1-2-ը՝ Քիշնևում։