Քաղաքական

Գնել Սանոսյանը և Վրաստանի փոխվարչապետը անդրադարձել են ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր, Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի մեկնարկից առաջ, հանդիպում է ունեցել  Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են ոլորտային համագործակցության մի շարք կարևոր հարցեր։ Հաշվի առնելով, որ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տիրույթում է գտնվում նաև ավիացիայի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտները, ապա հիմնականում անդրադարձ է կատարվել հենց այս ոլորտներում համագործակցության հեռանկարներին։ 

Ուրախությամբ արձանագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության հեռանկարների ակտիվացման փաստը։  Լևան Դավիթաշվիլին շնորհակալություն է հայտնել նախարար Սանոսյանին հայ-վրացական կարևոր բիզնես ֆորումին իր մասնակցության համար։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ այս ֆորումի մարդաշատությունը վկայում է դրա արդյունավետության վերաբերյալ։