Քաղաքական

«Առնվազն խոստանում եմ, որ Ադրբեջանը երջանիկ չի լինելու». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշումից հետո ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի միջանցքը փակ պահելուն․ «Միանշանակ, դա մեր կողմից օգտագործվելու է միջազգային բոլոր ատյաններում, և չեմ կարծում, որ դրանից Ադրբեջանը դրանից երջանիկ է լինելու։ Առնվազն խոստանում եմ, որ դրանից նրանք երջանիկ չեն լինելու»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի լավատեսական հայտարարություններին՝ Սիմոնյանը նշել է. «Խաղաղության պայմանագիր կնքելուն մենք վաղուց ենք պատրաստ, և դրա մասին բազմիցս ասել ենք։ Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու այն իրավիճակը, որ լինում է սահմանին, խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը։ Այնուամենայնիվ, ամեն ինչ անելու ենք և շարժվելու ենք հնարավորինս արագ՝ խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ»։