Քաղաքական

ԱՄՆ դեսպանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Դեսպան Քվինը ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։